Իրադարձություններ Հայաստանում
Բուժումը եւ պրակտիկան՝ մեկ տեղում

Հիվանդանոցում կկատարվի տարածաշրջանում բացառիկ՝ գլխուղեղի անոթային ստենդավորում:
Մարտի 24-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու նպատակով շարունակում են իրականացվել բարեփոխումներ թե՛ կրթական, թե՛ բուժական ոլորտներում։ Սերժ Սարգսյանը շրջեց համալիրի վերաբացված նոր բաժանմունքներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ մատուցվող ծառայությունների որակին։
Շրջայցի ընթացքում նախագահին ներկայացվեց, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անմխիթար վիճակում գտնված տարածքները հիմնովին վերանորոգվել են (այս մասին տե՛ս «ՀՀ»-ի նախորդ համարում)։ Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու եւ առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը։ Այդտեղ կենտրոնացվել են վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, որոնք եւս անբարեկարգ վիճակում են գտնվել։ Հիմնանորոգումից եւ վերազինումից հետո համալիրի երկու հարկում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները։
Հիմնանորոգվել եւ նոր գույքով հագեցվել է նաեւ թերապեւտիկ մասնաշենքի երրորդ հարկը, որտեղ տեղակայված են ընդհանուր թերապիայի կլինիկան, դիաբետոլոգիայի, ինչպես նաեւ պարբերական հիվանդության կենտրոնները։ Ընդհանուր ծավալով հիմնանորոգվել է 2,520 քմ տարածք, կատարվել է ավելի քան 421 մլն դրամի ներդրում։ Ֆինանսական ներդրումներն ամբողջովին իրականացվել են Երեւանի պետական բժշկական համալսարանի սեփական միջոցներով։
Բաժանմունքների վերանորոգման շնորհիվ կարդիականանա կրթական գործը. Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները այսուհետ հնարավորություն կունենան տեսական գիտելիքների հիմքի վրա կառուցելու նաեւ գործնական հմտություններ։ Նորագույն տեխնիկայով համալրված նոր բաժանմունքները հնարավորություն կտան ուսանողներին մանրամասն ուսումնասիրելու վիրահատության ընթացքը ոչ միայն թափանցիկ ապակիների հետեւից, այլեւ մոնիտորների վրա։
ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը, կարեւորելով բարեփոխումների շնորհիվ ուսանողների օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը, չանտեսեց նաեւ որակյալ բուժման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը. «Ընդհանուր առմամբ 180 մահճակալը, 8 վիրահատարանը եւ մյուս անհրաժեշտ պարագաները ստեղծում են բոլոր պայմանները ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, դիմածնոտային վիրաբուժության, վնասվածքաբանության, մանկական վիրաբուժության եւ տարածաշրջանում բացառիկ համարվող՝ գլխուղեղի անոթային ստենդավորման համար»։ Եվ որպեսզի ուսանողը չտուժի, պայմանների բարելավումը չի ուղեկցվի գների բարձրացմամբ, դրանք առավել մատչելի կլինեն մյուս բուժական հաստատությունների հետ համեմատած, եւ պետպատվերով ու վճարովի բուժման հարաբերակցությունը կլինի 50/50։ «Աշխարհում համալսարանական կլինիկաները համարվում են ամենաորակյալներն ու մատչելիները»,- ասաց Դ. Դումանյանը՝ բացատրելով, որ որակյալ լինելը պայմանավորված է այնտեղ աշխատող բարձրորակ մասնագետներով, որոնք նաեւ դասավանդում են, իսկ մատչելիությունը՝ նրանով, որ պրոֆեսորներին իրենց աշխատանքում օգնում են ուսանողները, ովքեր լրացուցիչ չեն վարձատրվում։
Կրթության եւ գիտության նախարար, ԵՊԲՀ շրջանավարտ Արմեն Աշոտյանը կարեւորեց իրականացված վերանորոգման աշխատանքները։ «Դա եւս մի ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը տարեցտարի զարգանում է, եւ բուհերը կարողանում են միջոցներ գտնել ապահովելու ուսուցման համապատասխան բազան», - ասաց նախարարը, ընդգծելով, որ ԵՊԲՀ-ն խոշոր դերակատար է նաեւ առողջապահության ոլորտում։ Նա վստահություն հայտնեց, որ վերաբացված ենթակառուցվածքները լավագույն կերպով կծառայեն ե՛ւ երիտասարդ մասնագետների պատրաստմանը, ե՛ւ ազգաբնակչության առողջության պահպանմանը։

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն